Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Դեղաբույսեր

Մատնոցուկ ժանգային - Наперстянка ржавая - Digitalis ferruginea L.

Մատնոցուկ ժանգային - Наперстянка ржавая - Digitalis ferruginea L.

Հայկական տարանունները - մատնածաղիկ, մատնատունկ, մատնետունկ, մատնոցակ, պուճպուճա

Դեղաբույսի նկարագրությունը: Խլածաղկազգիների ընտանիքին պատկանող, 50-70 սմ բարձրության, կարճ կոճղարմատով ու ամուր ցողունով բազմամյա խոտաբույս է: Ծաղիկները ժանգադեղնավուն են, զանգակաձև: Տերևները երկար են, մինչև 30 սմ: Պտուղը ձվաձև, երկբուն տուփիկ է` բազմաթիվ դարչնագույն սերմերով: Ծաղկում է հունիսից, պտղակալում` օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Հասուն բույսերը, ծաղկում են 2 տարին մեկ անգամ: Սերմերի ծլունակությունը հասնում է մինչև 90%-ի: Բույսը վատ է տանում ցուրտը, պտղակալում է ոչ կանոնավոր: Բազմանում է սերմերով և արմատացրուկներով: Աճում է մեր հանրապետության անտառներում, ծովի մակերևույթից 1200-1800 մ բարձրության վրա, գլխավորապես` Փամբակի, Գեղամա և Արագած լեռների լանջերին, տեղ-տեղ տալով ոչ ընդարձակ բուսուտներ: Մեր հանրապետությունում աճում են 2 տեսակ, որոնցից հետազոտված և կիրառության մեջ է մտցված միայն ժանգայինը:


Ցեղի ''Դիգիտալիս'' անունը լատիներեն նշանակում է մատնոց, ելնելով այն բանից, որ ծաղիկներն իրոք նման են մատնոցի, իսկ ''ֆերրիգինեուս'' լատիներեն նշանակում է ժանգային` կապված այդ տեսակի ծաղիկների ժանգագույն լինելու հետ:


Քիմիական բաղադրությունը: Բույսի տերևներում հայտնաբերված են 31 տեսակի սրտային գլիկոզիդներ, որոնցից են` լանատոզիդ A-ն, B-ն, C-ն, D-ն, E-ն, գիտոզիդը, ացետիլդիգիտոքսին L-ն, B-ն, ացետիլգիտալոքսինը, վերոդոքսինը և այլն: Այս գլիկոզիդները խիստ անկայուն են, հեշտությամբ հիդրոլիզվելով` վեր են ածվում ագլիկոնի և շաքարի: Տերևները պարունակում են նաև տիոգնին ստերոիդ սապոնինը:


 

Բուժական նշանակությունը: Մատնոցուկները բժշկության մեջ սկսել են կիրառել 1775 թ., այն էլ միայն մեծ դոզաներով` փսխում առաջացնելու նպատակով: Միայն XVIII դարի վերջերին անգլիացի բժիշկ Ուիտերինգին հաջողվեց պարզել, որ մատնոցուկն ավելի շուտ միզամուղ է, քան փսխեցնող, և ավելի շուտ սրտային` քան միզամուղ: Քանի որ մատնոցուկները թունավոր են, ժողովրդական բժշկության մեջ չեն օգտագործվել:

 

Բուժման նպատակով հավաքում են միայն 2-ից ավելի տարիք ունեցող բույսի տերևները, որոնք արագ չորացնում են հով տեղում` միջանցուկ քամու տակ, կամ վառարանում` 40-60° պայմաններում: Չոր հումքը կազմում է նախահումքի 20-22%-ը: Այն ունի յուրահատուկ հոտ, տհաճ, դառը համ: Պահում են մետաղե կամ ապակե ամաններում, չոր տեղում: Տերևները տարվա ընթացքում հավաքում են 2 անգամ, առաջինը` հուլիսի երկրորդ կեսից, երբ դեղաբույսը դեռ չի ծաղկած, իսկ երկրորդը` լրիվ ծաղկելուց հետո: Դեղաբույսի սրտի վրա ունեցող ազդեցությունը փորձնական պայմաններում ուսումնասիրել են Ս. Հ. Միրզոյանը, Գ. Ս. Շահնազարյանը, Շ. Պ. Կվիցարիձեն և ուրիշներ: Պարզվել է, որ դեղաբույսը իր ազդեցությամբ շատ բանով հիշեցնում է ծիրանագույն մատնոցուկին: Հյութը բարձրացնում է կատուների արյան ճնշումը:


Փոքր դոզաներից մեծանում է ինչպես գորտի, այնպես էլ կատվի սրտի կծկման ամպլիտուդան, միաժամանակ` դանդաղում ռիթմը: Հյութի ազդեցությունից սեղմվում են կատվի մեկուսացված ականջի անոթները, մեծանում պսակաձև անոթների արյան հոսքի ծավալային արագությունը: Ուշագրավ է եղել այն հանգամանքը, որ հյութի ազդեցության տակ բուժվել է կատուների մոտ փորձնականորեն առաջ բերված միոկարդիտը, դանդաղել է սրտի ռիթմը, վերականգնվել նախասիրտ-փորոքային հաղորդականությունը: Շ. Պ. Կվիցարիձեի կլինիկական հետազոտությունները պարզել են, որ ժանգային մատնոցուկի պատրաստուկներն արդյունավետ են ներգործում II և III աստիճանի սրտային անբավարարությունների դեպքում, սակայն իրենց կումուլյատիվ հատկությամբ այդ պատրաստուկները գերազանցում են ծիրանագույն մատնոցուկին:


 

Բ. Ե. Վոտչալի տվյալներով, մատնոցուկների պատրաստուկները` կիրառելով սրտային տարբեր բնույթի անբավարարությունների ժամանակ, մեծացնում են հոգնած սրտամկանի օգտակար գործողության գործակիցը, արյան րոպեական և պսակային շրջանառության ծավալները, լավացնում սրտամկանի սնուցումը: Իսկ ընդհանուր առմամբ, մատնոցուկային խմբի դեղամիջոցներն իջեցնում են երակային ճնշումը, որը հաճախ բարձր է լինում սրտային անբավարարությունների ժամանակ, կարգավորում են զարկերակային արյան ճնշումը, փոքրացնում շրջանառության մեջ գտնվող արյան քանակը, բարձրացնում արյան հոսքի արագությունը: Այս բոլորի հետևանքով լավանում է սրտամկանի սնուցումը: Շատ կարևոր հանգամանք է այն, որ բուժման շնորհիվ ավելանում է դիուրեզը, տոնուսավորվում ստամոքսաղիքային տրակտի, լեղապարկի և բրոնխների մկանները (Ե. Ռոզանով, Մ. Դ. Մաշկովսկի):


Մատնոցուկի պատրաստուկները լայնորեն ցուցված են սրտային սուր և քրոնիկական անբավարարությունների ժամանակ, որոնք հիմնականում նկատվում են սրտային արատների, սրտամկանի աթերոսկլերոտիկ ախտահարումների, հիպերտոնիկ հիվանդության, ինֆեկցիոն հիվանդություններից և այլ պատճառներից առաջ եկած ինտոքսիկացիաների, շողացող առիթմիաների ժամանակ և այլն: Էդենսը, որը երկար ժամանակ զբաղվել է մատնոցուկների բուժման հարցերով, գտել է, որ ''մատնոցուկը թերապևտի ձեռքին այն է, ինչ դանակը վիրաբույժի ձեռքին’’: Ավելի պատկերավոր է ասել Բ. Ե. Վոտչալը. - ''մատնոցուկը սրտի համար ավելի շուտ վարսակ է, քան մտրակ'':

 

 

Սակայն այս խմբի դեղամիջոցների կումուլյատիվ ներգործության հետևանքով` առանձին դեպքերում, բուժման ընթացքում առաջ են գալիս ինտոքսիկացիայի երևույթներ, որոնք արտահայտվում են դանդաղասրտության, դիսպեպտիկ երևույթների (նեղկանք, անորեքսիա և այլն), դիուրեզը պակասելու, որոշ դեպքերում նույնիսկ նեյրոհոգեկան որոշ շեղումների ձևով և այլն: Դեղամիջոցի դոզայի պակասեցնելը կամ ժամանակավորապես չընդունելը հեշտությամբ վերացնում են այդ անցանկալի երևույթները: Ժանգային մատնոցուկի տերևներից պատրաստում են նորագալենյան դեղամիջոց` դիգալեն նեոն, որը թափանցիկ, բաց դեղնավուն, դառնահամ հեղուկ է, ունի 2,7-3,3 գորտային կամ 0,45-0,55 կատվային միավոր (գորտային կամ կատվային միավոր ասելով հասկանում ենք դեղամիջոցի այն քանակը, որը կարող է առաջ բերել գորտի կամ կատվի սրտի կանգ): Սատիտուրանի պատրաստուկը պարունակում է ժանգայիմն մատնոցուկի գլիկոզիդների հանրագումարը` 3 գորտային միավոր ակտիվությամբ, իսկ սուկկուդիֆերը դեղաբույսի տերևների կոնսերվացված հյութն է, որի 1 մլ-ը ունի 5-6 գորտային միավորի ակտիվություն: Բոլոր այս դեղամիջոցները հակացուցված են արտահայտված դանդաղասրտության, նախասիրտ-փորոքային բլոկադաների, հաճախակի կրկնվող կրծքահեղձուկի նոպաների ժամանակ և այլն: Մեր կողմից, Գեղամա լեռների լանջերից հավաքված ժանգային մատնոցուկի տերևները` 0,1 գ փոշու ձևով (40-100 գորտային միավոր), օրական 3 անգամ օգտագործվել է տարբեր ծագման սրտային անբավարարությունների ժամանակ: Միաժամանակ, առանձին խմբի նույնատիպ հիվանդների մոտ օգտագործել ենք դիագլեն նեո` ներարկումների ձևով: Նշենք, որ այս պատրաստուկներն օժտված են սրտի աշխատանքը կարգավորող ներգործությամբ:

 

Այսպես, դեղամիջոցների ազդեցության տակ նորմալացել են երակային և զարկերակայի արյան ճնշումները, ավելացել դիուրեզը, կրճատվել են լյարդի չափերը, սրտի ռիթմը վերականգնվել է լիովին կամ առաջ է եկել բրադիառիթմիկ վիճակ` պուլսային ոչ մեծ դեֆիցիտով: Ուշագրավ է եղել այն հանգամանքը, որ այս բուժումը, երբ զուգորդել ենք թթվածնաբուժությամբ և կալիումական աղերի ներմուծումով օրգանիզմ, հիվանդների մոտ կողմնակի անցանկալի երևույթներ քիչ են նկատվել և ամենակարևորը` պատրաստուկները այս ֆոնի վրա ցուցաբերել են ավելի լավ ներգործություն, որը հիմնականում արտահայտվել է սրտամկանի սնուցման լավացման ձևով:

 

Կիրառման եղանակները: Դիգալեն նեոն, որ բաց է թողնվում 1 գ-անոց ամպուլներով, ներարկվում է ենթամաշկային կամ միջմկանային: Դեղամիջոցի կաթիլները ընդունում են 10-15-ական կաթիլ` օրական 2-3 անգամ: Սատիտուրանին բաց է թողնվում հաբերի ձևով. ընդունում են 1-2 հաբ` օրական 2- 3 անգամ: Տերևափոշին ընդունում են 0,1-ական գ` օրական 3 անգամ:

 

Այլ օգտակար հատկանիշները: Դեղաբույսը` շնորհիվ իր հմայիչ տեսքի, դեկորատիվ է. աճեցնում են այգիներում, ծաղկանոցներում և այլուր: տալիս է առատ ծաղկափոշի: Թունավոր խոտաբույս է, անասունները չեն ուտում:

Հեղինակ. Ա. Թորոսյան
Աղբյուր. Հայաստանի դեղաբույսերը
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մոշի տերևների օգտակարությունը
Մոշի տերևների օգտակարությունը

Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևներն ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար...

Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ
Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ

Աշխարհի բնակչության կեսից ավելին տառապում է այդ մակաբուծային հիվանդությունների պատճառով: Մակաբույծների դեմ պայքարում օգնում են լայն տարածում ստացած բնական միջոցները...

Վարակաբանություն Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Սամիթի օգտակարությունը
Սամիթի օգտակարությունը

Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների...

Սնունդը և առողջությունը
Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ
Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ

Սակավարյունությունը կամ անեմիան օրգանիզմի այն վիճակն է, երբ նվազում է կարմիր բջիջների (էրիթրոցիտների) մակարդակը: Քանակապես անեմիան արտահայտվում է հեմոգլոբինի խտության նվազմամբ...

Սնունդը և առողջությունը Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Երիցուկի 6 հատկություն. 168.am
Երիցուկի 6 հատկություն. 168.am

Երիցուկն օգտագործվում է մի շարք խնդիրների դեմ պայքարում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարող եք երիցուկով թեյ խմել, ողողել բերանը, քսել մաշկին...

Լավագույն միջոցը հազի դեմ
Լավագույն միջոցը հազի դեմ

Հազի դեմ դեղամիջոցներ հարկավոր է օգտագործել բացառապես բժշկի նշանակմամբ։ Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ հազի դեմ պայքարում օգտակար են նաև բնական միջոցները։ Առաջարկվող միջոցի հիմնական բաղադրիչը բազուկն է...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը Շնչառական համակարգ
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից

Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...

Ճարպակալում Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները
Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները

Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ծիրանի կորիզի հատկությունները. ankakh.com
Ծիրանի կորիզի հատկությունները. ankakh.com

Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ...

Սնունդը և առողջությունը
Սոխը կօգնի ազատվել հազից
Սոխը կօգնի ազատվել հազից

Սոխն օգտագործվում է ոæչ միայն մթերքի պատրաստման ընթացքում, այլև շնչուղիների հիվանդությունների դեպքում: Այն մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, ինչպես նաև նյութեր, որոնք հակաբորբոքային հատկություն ունեն...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Շնչառական համակարգ
Դափնու տերևի օգտակար հատկությունները
Դափնու տերևի օգտակար հատկությունները

Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...

Սնունդը և առողջությունը
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am

Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...

Դեմքի խնամք
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am

Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...

6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am
6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am

Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...

Սնունդը և առողջությունը
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am

Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ